«Կիպրոսը Հունաստան է, թող գրողի ծոցը գնա Թուրքիան»․ հույն զինվորները՝ տոնական շքերթին (տեսանյութ)
Մարտի 25-ին Հունաստանի Անկախության օրվան նվիրված պետական շքերթի ժամանակ հույն զինվորները վանկարկել են. «Կիպրոսը Հունաստան է, թող գրողի ծոցը գնա Թուրքիան»։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հույն զինվորները, մասնավորապես, վանկարկել են՝ «Գրողի ծոցը Թուրքիա՛ն»:
Բացի այդ, նրանք նաև ասել են, որ Կիպրոսը Հունաստանի մաս է կազմում։