Սիրիայի քրդերը պատրաստվում են ինքնավարություն հռչակել
Սիրիայի քրդերը մտադիր են ինքնավարություն հռչակել Սիրիայի տարածքում։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Սիրիայի հյուսիսային երեք շրջաններում վերահսկողություն հաստատած քրդերը, Ժնևի բանակացություններում մասնակցության իրավունք չստանալուց հետո, հայտարարել են, որ մտաիր են մարտի 17-ին իրնքնավարություն հռչակել։
ԱՄՆ դեմ է հանդես եկել այդ հայտարարությանը, նշելով, որ եթե Սիրիայում բոլորի համաձայնությունը չեղավ, ԱՄՆ-ն դեմ կլինի դրան։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, նշելով, որ այդպիսի միակողմանի որոշումներն իրենց համար հիմնարար չեն։
Հիշեցնենք, որ Սիրիայում YPG կոչվող քրդական կազմակերպությունը վայելում է ԱՄՆ-ի հովանավորությունը, սակայն ԱՄՆ-ն առայժմ դեմ է այդ որոշմանը։
Նշենք նաև, որ վերջին օրերին Իրաքի հյուսիսային մասերում գտնվող քրդական ինքնավարության ղեկավարը անկախության հանրաքվեի կոչ էր արել բնակչությանը։