Թուրքիայում իրավիճակը թեժանում է և դառնում անկառավարելի
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը սպառնացել է կես միլիոն մարդ հավաքել Ստամբուլի քաղաքապետարանում, եթե ոստիկանությունը ուժ կիրառի քաղաքի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցի մասնակիցների նկատմամբ։
«Եթե դուք հրահրեք և թույլ չտաք, որ այնտեղ մարդիկ խաղաղ ակցիա անեն, ես այստեղ 500 հազար մարդ կհավաքեմ»,- ասել է Օզելը քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ։
Ոստիկանության ստորաբաժանումները սկսել են ջրցան մեքենաներ կիրառել Իզմիրի Լոզանի հրապարակում բողոքի ցույց անող քաղաքացիների նկատմամբ։
Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուի աջակցության բողոքի ակցիաները Թուրքիայում տեղի են ունենում մարտի 19-ից, որոնցից ամենախոշորները տեղի են ունենում Ստամբուլում և Անկարայում։