Ռուսաստանը հինգ-վեց նախապայման ունի և մենք ուսումնասիրում ենք դա. Թրամփ
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պայմանները՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարություն էր տարածել Վաշինգտոնի հետ փորձագիտական խորհրդակցություններից հետո։
Նշվել է, որ Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել ռուսական գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման հասանելիությունը համաշխարհային շուկա, նվազեցնել ծովային ապահովագրության արժեքը և ընդլայնել մուտքը դեպի նավահանգիստներ և վճարային համակարգեր՝ գործարքներ իրականացնելու համար: