ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում տեսչական ստուգումներ են անցկացվում
ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
Միջոցառումը, որն իրականացվում է Արցախի զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի տեսչական ու գործնական պարապմունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի և դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարտավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման բոլոր միջոցների համապատասխանության մակարդակը ներկայացվող պահանջներին: