Ադրբեջանը մի խումբ բելգիացի օրենսդիրների անուններ ընդգրկել է անցանկալի մարդկանց ցուցակում
Բելգիայի Ֆլամանդ շրջանի օրենսդիր մարմնի մի խումբ անդամների անունները ընդգրկվել են Ադրբեջանի անցանկալի մարդկանց ցուցակում։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելգիայի թագավորության Ֆլամանդ շրջանի օրենսդիր մարմնի մի խումբ ներկայացուցիչների անունները ընդգրկվել են անցանկալի մարդկանց ցուցակում։
Այդ մարդիկ սույն թվականի մարտի 15-ին սփյուռքի հայկական կազմակերպություններից մեկի ուղեկցությամբ ժամանել են Լեռնային Ղարաբաղ։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանը մեղադրում է նրանց չթույլատրված այցի համար և նրանց այլևս թույլ չի տրվի մուտք գործել Ադրբեջան։