Որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. իմը ստվեր է, իրենցն՝ ուրվական. Սերժ Սարգսյան
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին ե՞րբ ականատես կլինենք:
«Դժվար է ասել, բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ»,- ասաց Սարգսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են իր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ, երրորդ նախագահը պատասխանեց. «Համենայն դեպս որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը` ուրվական»: