87-ամյա արցախցին Գյումրիում վարձով ապրում է կնոջ, աղջկա և թոռան հետ․ օրվա հացը հազիվ են վաստակում, տան վարձը չեն կարողանում տալ (տեսանյութ)
87-ամյա Մելիք Շահինյանը Գյումրիում ապրում է Շառլ Ազնավսուր 66 շենքի , բնակարան 5 հասցեում։ Պատոմում է, որ 3 անգամ ստւպվածէ եղել տուն թողնել ու փախստական դառնալ։
Նա նշում է, որ իր ընտանիքը փախել է դեռ Բաքվի ջարդերի ժամանակ, հետո ապրել է Շուշիում, այնտեղից տեղահանվել Ստեփանակերտ ու վերջնականապես հասատտվել Հայաստանում՝ Գյումրի քաղաքում։ Ապրում է վարձով ու 140 000 դրամ տալիս տան համար, բայց հազիվ է կարողանում այդ ծախսը հոգալ։
87-ամյա տարեց տղամարդն ապրում է հիվանդ կնոջ, խուլ աղջկա ու թոռնիկի հետ։
Մի երկու մանր-մունր ապրանք է վաճառում որ գործում են տնեցիներն ու փորձում են այդ կերպ գոյատևել։
Մանրամասները՝ Tribune.am-ի տեսանյութում․