Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Վանեցյանը մանրամասներ է հայտնել

Արցախի նախկին նախագահները երեք անգամ Արայիկ Հարությունյանին համոզել են, որ հրաժարական չներկայացնի։ Այս մասին «24 News»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը. փոխանցում է «Փաստինֆոն»: 

«Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է՝ «ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ»։ Վստահ եք, չէ՞, որ Սամվել Շահրամանյանը չէր երազում դառնալ նախագահ, նա այդ իրավիճակում ինչու՞ պետք է մտներ այդ բեռի տակ, բայց կար փոքր շանս։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ եթե ինքը մնա, Արցախը կորցնելու են, որևէ շանս չկա։ Որոշում է կայացվել, Արայիկ Հարությունյանն էլ այդ որոշման ջատագովն է եղել, որ Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, որը փորձել է անել ամեն ինչ, որ լուծի Արցախի ու Արցախի բնակչության հարցերը»,- ասել է Վանեցյանը։

Վանեցյանը պատմեց՝ երբ 2023-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ։

«Թղթում առաջին տողում գրված է եղել՝ նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը։ Սամվել Շահրամանյանն էլ դիմել է խորամանկության, ասել է, որ խորհրդարանում չի կարող որոշումն անցկացնել, թուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք։ Դրանից հետո Սամվել Շահրամանյանը հասել է նրան, որ ստեղծվել է հրամանագրի տեքստ, որը ոչ մեկ չի տեսել, ինչո՞ւ չենք տեսել, որովհետև այդ փաստաթուղթը չկա, դա արվել է միայն մի բանի համար, որ ապահովվի արցախցիների անվտանգությունը»,- նշել է Վանեցյանը՝ հավելելով, որ Հայաստանում Սամվել Շահրամանյանը հրամանագիրը չեղարկել է։