«Հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուկի համար կներեք». երկտողը սպանված կուրսանտը չի գրել
«Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուկի համար կներեք»,- այս գրությամբ երկտողը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը չի գրել:
Կուրսանտի սպանության գործով հերթական դատական նիստին դատահոգեբանական փորձագետներ՝ ակադեմիկոս Էլդա Գրինը և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիամ Մեհրաբյանը հաստատեցին ասվածը, երկտողում առկա ձեռագիրը և սպանված կուրսանտի ձեռագիրը չեն համընկնում.«Նրա նկարները չեն խոսում հուսահատության այն աստիճանի մասին, որը կբերեր ինքնասպանության։ Իհարկե, կան նկարներ, որոնք տխուր են, բայց ընդամենը տրամադրության անկում է, ինչպես լինում է ցանկացածիս մոտ։ Հուսահատության հոգեվիճակ չկա նրա նկարներում»։
Մարիամ Մեհրաբյանն էլ ասաց, որ ինքնասպանություն գործող մարդուն չի հետաքրքրում ապագան, իսկ այդտեղ այդ բառը անգամ գրված է մեծատառով, այսինքն՝ ընդգծած է, ինչը չի կարող համապատասխանել ինքնասպանություն գործող մարդու հոգեբանությանը։
Ինքնասպանության եզրին գտնվող մարդը ունենում է նեղ երևակայություն ու ապագայում տեղի ունենալիքի համար չի մտահոգվում: