Ես կարամ քֆուր ֆռցնեմ, եթե իմ հետ կապված ինչ-որ բան կա»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը որոշվել է սկսել մարտի 26-ին՝ չորեքշաբթի օրը՝ առաջին հիմնական նիստում։ ArmLur.am-ը փորձել է հենց պատգամավոր Հովիկ Աղազարյանից տեղեկանալ, թե ինչ բացահայտումներ է անելու Ազգային ժողովում վաղը, երբ իրեն խոսքի հնարավորություն տան։