Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբ
Մամուլ

Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել... 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: Միաժամանակ ՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։