ԱՄՆ-ը մի շարք հարվածներ է հասցրել հութիների դեմ
ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի Սաադա նահանգում գտնվող պահեստներին, որոնք Անսար Ալլահ ապստամբ շարժումը օգտագործում է զենք պահելու համար։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ամերիկյան ավիացիան ավելի քան 10 հարված է հասցրել եմենցի ապստամբների դիրքերին Սաադա նահանգում։
Հրետակոծվել են Անսար Ալլահի զենքի պահեստները։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ի պատասխան՝ Անսար Ալլահը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան USS Harry Truman ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Հարվածների հետևանքով նավի վնասման մասին տեղեկություններ չկան։