Իսրայելը նշել է Գազայում պատերազմի ավարտի պայմանները
Ռազմական գործողությունը Գազայի հատվածում կարող է ավարտվել անմիջապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ազատ արձակեն իրենց պահած բոլոր պատանդներին, իսկ Գազան ապառազմականացվի և ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադ խմբավորումների զինված կազմավորումները դուրս բերվեն այդ հատվածից:
Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Գեդեոն Սաարը՝ Երուսաղեմում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը մեր պատանդների ազատ արձակմամբ, Գազայի ապառազմականացմամբ և ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի աշխարհազորայինների դուրսբերմամբ: Մենք ուրախ կլինենք դիվանագիտական ճանապարհով հասնել մեր նպատակներին։ Բայց եթե դա հնարավոր չէ, մենք այլ ելք չունենք, քան շարունակել մեր ռազմական գործողությունները»,- ասել է Սաարը։