Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

«Քոչարյանը Սերժից ավելի դեմոկրատ է» ձեր նոր թեզը հոմերական ծիծաղ է առաջացնում․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանի հոդվածը․

«Հարգելի գործընկերներ, նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն։
 
Ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումներին նվիրված ռեզոնանսային իմ մի շարք հոդվածներից հետո ժամանակավոր դադար վերցրեցի՝ հնարավորություն տալով մեր գործընկերներին բանաձևել և հանրայնացնել իմ կողմից բարձրացված հարցերի իրենց պատասխանները։
 
Ավաղ, ինչպես և կանխատեսում էի, բովանդակային քննարկումները սկսեցին դոփել տեղում, սրան ի հակառակ էլ ավելի մեծ եռանդով գործի դրվեց տիպիկ նիկոլական մեխանիզմ՝ մաքսիմալ ստերի, մոլորեցումների, կեղծիքների և վիրավորանքների գեներացիա, որոնց նպատակն է՝ ջրերը զուլալեցնելու փոխարեն մաքսիմալ պղտորելու միջոցով սվաղել «տարանջատում» օպերացիայի հետևում եղած հաշվարկների ֆիասկոն։
 
Այս ֆոնին հույսով սկսեցի դիտել Ագնեսա Խամոյանի վերջին հարցազրույցը, թեպետ այն տաղավարի ընտրությունը, որտեղ ՀՀԿ-ի մասին ստերի և կեղծիքի չափաբաժինը վաղուց հավասարվել է «պետրոսյան» տաղավարին, ճշմարտախոսության և արդարության մեծ ակնկալիքներ չէր ներշնչում։ Ափսոս, որ ոչ միայն չլսեցի իմ նախորդ բարձրաձայնած հարցերի մասին քիչ թե շատ ընկալելի փաթեթավորմամբ պարզաբանումներ, այլև դարձա հերթական քարոզչական խարդախության վկան։
Անցնենք մի շարք թեզերի վրայով։
 
1.Վրաստանի հետ զուգահեռներ։ Տարօրինակ է, երբ «ընդդիմության ընդդիմություն» նոր ամպլուայի մեջ մտած գործընկերները կրկին չեն խորշում ակնհայտ կեղծ թեզեր առաջ մղելուց։
 
2018-ի Հայաստանի և 2024-ի Վրաստանի համեմատական վերլուծությունը հրապարակել էի դեռևս ամիսներ առաջ, որում փաստարկված և հստակ արձանագրել էի երկու պրոցեսների տարբերությունները : (Հասկանում եմ, որ որևէ մեկը պարտավոր չէ կարդալ կալանքում գրվող իմ հոդվածները, մանավանդ, եթե չեմ օգտագործում որոշ բանալի բառեր՝ «երկրորդ նախագահ», և այլն)։ Ուստի, կրկնեմ թե՛ այդ զրուցակիցների, թե՛ հանրության համար.
ա) Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 2018-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները՝ ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։
 
բ) Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։
 
գ) Եվ, ամենակարևորը, Վրաստանի ժողովուրդն, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։
2. Երբ երկրորդ նախագահի քաղաքական և քարոզչական թիմի ներկայացուցիչները լուրջ դեմքով վերլուծում են, որ «Սերժը և ՀՀԿ-ն բերեցին Նիկոլին», բայց դրան զուգահեռ ասում են, որ ՀՀԿ-ում ընկերներ ունեն և տեսել են հանրապետականների պայքարը այս ռեժիմի դեմ (այս մասը ճիշտ են ասում, ինտերնետը ողողված է դա փաստող նյութերով), կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։ Ո՞նց, դուք համ վստահեցնում եք, որ մե՞նք ենք բերել այս չարիքը, համ մեզ ընկե՞ր եք համարում։
 
Չնայած երևի իներցիայի ուժով ենք «ընկեր», թե չէ՝ (օրինակս անհամեստ չթվա) ժամանակին և հիմնավոր «Աշոտյանը քաղբանտարկյալ է» գնահատականը չէիք փոխակերպի ավելի շատ «սորոսականների» ձևակերպումը հիշեցնող «Աշոտյա՞նն էր նախկին ռեժիմի ամենակոռումպացվածը» բազմաշերտ ծուղակով։
(Շնորհակալ եմ երկրորդ նախագահի բոլոր այն աջակիցներին և պատգամավորներին, ովքեր անվարան և սրտացավ աջակցություն են ցուցաբերել ինձ և իմ ընտանիքին, այդ թվում՝ տեսակցությունների, երաշխավորագրերի և ելույթների համար):
 
3. 2018-ին մի քանի պատճառներով չէիք շրջանառում «Սերժնա բերել Նիկոլին» անբարոյականությունը։ Նախ, որովհետև ձեզանից շատերն են իրականում և ակտիվ մասնակցել Նիկոլին բերելու մեջ։ Երկրորդը, ձեր թիմի մի մասը սպասումներ ուներ Նիկոլից։ Եվ, երրորդը, չկար սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու քաղաքական նպատակահարմարությունը։
 
Սուտ խոսելու նպատակահարմարության գործոնը չկար նաև 2021-ին, բացի դրանից 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ գերվստահ լինելով ընտրություններով Փաշինյանին հաղթելու հեռանկարում, ձեզ «без пяти» իշխանություն էիք երևակայում, իսկ մենք էլ ձեր աչքերում երևի ձեր «бедный родственник»-ներն էինք։
 
4. Ի դեպ, 2018-ին ձեր սպասումների մասին։ Նրանց մասին իր գրքում բաց և ազնիվ գրել է հենց նախագահ Քոչարյանը՝ PS գլխում։ Մի՛ զլացեք, կարդացեք, չէ՞ որ գրքերը, այդ թվում՝ երկրորդ նախագահինը, կարդալու, և ոչ թե, որպես անսահման երկրպագության ապացույց, վրաներից փոշիները սրբելու համար են։
Իսկ հիմա նոր, ծանր և դաժան հարց իմ գործընկերներին։
 
Այդ ո՞նց է լինում, որ ես, ընկերներս, նույն Աղվան Վարդանյանը, ամենասկզբից տեսնում էինք Նիկոլ-վարչապետի կործանարար էությունը, իսկ նախագահ Քոչարյանի նման հմուտ, փորձառու և իմաստուն գործիչը չէր տեսնում…
Մի հատ էլ ծանր հարց։ Ըստ ձեր ներկայիս քարոզչության, «Միքայել Մինասյանը ֆինանսավորում էր ՀԺ-ն, որը թիրախավորել էր Քոչարյանին»։ Բա երկրորդ նախագահը վարչապետ դարձած այդ վայրահաչող և զրպարտող թերթի խմբագրից այդ ի՞նչ դրական սպասելիքներ ուներ։ Իսկ կարո՞ղ է պարզապես նա այնքա՜ն ուրախ էր «Սերժին մերժելուց», որ չէր կենտրոնացել Նիկոլի ով լինելու վրա…
 
Ավելին, ըստ երկրորդ նախագահի գրքի, արդեն PPS գլխում նա խոստովանում է, որ իր դեմ հարուցված ապօրինի հետապնդումն է բացել իր աչքերը և ստիպել իրեն նոր քաղաքական հայտ ներկայացնել։ Իրոք որ, փաստերի վրա հիմնված ծանր և անդուր հարցեր են, որոնց, ցավոք, հարևան թիմը կգերադասի, ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, չպատասխանել։
 
5. Հարգելի գործընկերներ, աղջիկներ և տղաներ, «Քոչարյանը Սերժից ավելի դեմոկրատ է» ձեր նոր թեզը պարզապես հոմերական ծիծաղ է առաջացնում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա այդպես չէ (բավական է նայել տարբեր տարիների բոլոր համապատասխան միջազգային զեկույցները)։ Այլ նաև այն պատճառով, որ մինչ այսօր ճիշտ հակառակ նարատիվն էիք քարոզում՝ երկրորդ նախագահի «ուժեղ ձեռքը» հակադրելով ավելի «ճկուն և մեղմ» երրորդ նախագահին։ Կողմնորոշվեք, տիկնայք և պարոնայք, թե չէ՝ այստեղ էլ եք նմանվում փաշինյանական քարոզչական ձեռագրին։
 
6. Կներեք, բայց ստիպված եմ նաև փաստել հետևյալը։ Երկրորդ նախագահի 2.5 տարի տևած լռությունը, որը համընկավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենադաժան էջերի, Արցախի հայաթափման և կորստի, բազմաթիվ բռնաճնշումների, ամենազանգվածային բողոքի ակցիաների, Հայաստանի շուրջ սեղմվող օղակի հետ, բավ է մատուցեք որպես «օդոլժենի», կամ հասարակության ընդդիմադիր հատվածին որպես լավություն՝ «դե թող մյուսները առաջնորդ դառնային» մուննաթով փաթեթավորված։ Այդ երկարատև լռությունը, չար աչքով նայելու դեպքում ավելի շատ հարցեր կառաջացնի, քան դրան հաջորդած ասուլիսը՝ պատասխաններ տվեց։ Ուստի, ես ոչ թե չար, այլ չեզոք աչքով եմ նայել այդ փաստին։ Հա, ու միայն ձեզ համար է երկրորդ նախագահի ասուլիսը մինչև հիմա օրակարգի հարց։ Ձեզ չի՞ զարմացնում, որ այդ 4 ժամանոց ասուլիսից միակ թեման հանրային դիսկուրսում դարձավ գալիք ընտրությունների հարցը։ Նույնիսկ դուք ասուլիսից մեկ շաբաթ անց դրանից խոսելու այլ նյութ չունեիք։
 
7. Ինչ վերաբերում է սխալների ընդունմանը։ Մենք մերը վաղուց և բարձրաձայն ընդունել ենք։ Տարոսը ձեզ, որ համառորեն հրաժարվում եք դա անել նույնիսկ այլևս ամենաակնհայտ դեպքերում։ Օգնեմ ձեզ, և, որպես ժամանակին «Ա1+»-ի փակումը հիմնավորող պատգամավորներից մեկը, խոստովանեմ, որ դա սխալ էր։
 
Էպիկրիզի փոխարեն։ Երկրորդ և երրորդ նախագահների միջև ընթացող առճակատման ընթացքում փորձ է արվում աղավաղել կոնֆլիկտի թե՛ ժամանակագրությունը, թե՛ պատճառահետևանքային կապերը։ Դա հատկապես ցցուն խոսույթ է երկրորդ նախագահի կողմնակիցների շրջանակում, որոնք Հանրապետականի և երրորդ նախագահի դեմ իրենց հակաքարոզչությունը փորձում են հիմնավորել նախագահ Քոչարյանի վերջին ասուլիսի փաստով և այդ ընթացքում հնչած ուղերձներով։ Նման պահվածքի պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ համակցված հանգամանքները.
 
• Ընթացող հակամարտությունը ընդդիմադիր լայն զանգվածների համար ընկալելի չէ, ուստի մեր դեմ կիրառվում է իրականությանը չհամապատասխանող հնարք, իբր «մենք ենք սկսել»։
• Մեր դեմ հակաքարոզչական բլիցկրիգ իրականացնելու երկրորդ նախագահի թիմի հաշվարկները տապալվեցին, և եկել է ինքնարդարացման փուլը։
Սակայն նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն։
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
 
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
 
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
 
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը» ։