Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ինչո՞ւ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում պարտությամբ. Անանյան

Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։ Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ ևս վերհանեց մեր կոլեկտիվ հոգեբանությանը բնորոշ զարմանալի հատկանիշը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես էքզիստենցիալ պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել և ստվերել ժամանակի իրական մարտահրավերները: Մենք մեր ընկալումներով և արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ կուլիսներում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհություն։

Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային ասպեկտները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծած «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ:

Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:

Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։

Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:

Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։

Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն»։