ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին անակնկալի կբերի. (տեսանյութ)
Ինձ հարցեր տվեք կրթության բնագավառից, քանի որ գերագույն մարմնի անդամ չեմ և պաշտոնական տեսակետը կտամ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ չպատասխանելով հարցին, թե որպես իշխանության ներկայացուցիչ, ինչպես է ՀՅԴ-ն գնահատում Վարդան Օսկանյանի մարտիմեկյան հայտարարություններին ու նրա կուսակցություն ձևավորելու գաղափարին, քանի որ վերջինս հանդես է գալիս որպես ընդդիմություն:
«Ես գերագույն մարմնի անդամ չեմ և չեմ կարող պատասխանել, իսկ ՀՅԴ-ն կհայտնի իր դիրքորոշման մասին»,-նկատեց նորանշանակ դաշնակցական նախարարը:
Նա հայտնեց նաև, որ վաղը՝ մարտի 18-ին, կկայանա խորհրդակցություն հանրապետության բոլոր դպրոցների տնօրենների հետ:
«Կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գոնե շաբաթը մեկ անգամ, առանց զգուշացնելու, կայցելի որևէ դպրոց ծանոթանալու խնդիրներին և դրանց քայլ առ քայլ լուծում տալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում