Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի. Վահե Հովհաննիսյան

Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը հունից կհանի, կվիրավորի՝ քայլ անելու աստիճան։ Կհուզի այնքան, որ առանց հայտնի հարցաշարը ծամծմելու (բա ո՞վ, բա որ նա՜, բա որ հետո՜) կասի՝ ինձ չի´ կարելի նվաստացնել։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Կա՞ մի անդիմադրելի խթան, որ հավերժ կոմֆորտ ու հավերժ անձայն հանրային շերտերը կասեն՝ հերիք է։  
 
Կարծես թե չկա։ Չեղավ պարտությունից հետո, չեղավ Արցախի հանձնումից հետո։ Հիմա աչքի առաջ Արցախի ֆիզիկական քանդումն է գնում, Արարատ ու Ցեղասպանություն են ստիպում ուրանալ, Բաքվի դատերում ծաղրում են մեզ, ու դեռ մտածում ենք, թե վրացիներին 9:1պարտվելուց հետո հասարակությունը կվիրավորվի՞, կասի՝ հերի՞ք է։ Իհարկե չի ասի։
 
Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի։ Եթե ԵՊՀ-ում բացեն Ռամիլ Սաֆարովի անվան ամբիոն, ընդվզում էլի չի լինի։ 
 
Այս իրավիճակների մասին ամբողջական գիտական աշխատություններ կան, մշակված են ամբողջական տեսություններ։ Համակենտրոնացման ճամբարներում ընդվզում պրակտիկորեն չի եղել. 1-2 դրվագ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց խոշտանգման պատմության մեջ։ 
Հիմա Հայաստանը և մեր հասարակությունը մոտավորապես նման վիճակում է՝ սեփական անզորության զգացման տակ կքած։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք կամ վատը. սա նշանակում է, որ այսօր վիճակը սա է, և մտածող ու որոշումներ կայացնողները սա միշտ պետք է հաշվի առնեն։
 
Ինչպես է հնարավոր արթնացնել հայ հասարակությանը.
 
1.     Եթե մի օրում, մի հրաշքով արթնանանք ու լինի այլ, նորմալ իշխանություն, ապա 2-3 ամիս հետո մենք մեզ չենք ճանաչի։ Հասարակությունն ու նրա պահվածքն անճանաչելիորեն կփոխվեն։ Բայց սա կիրառական տարբերակ չէ։
2.     Եթե լինի թիմ՝ անհատ և անհատներ, որոնց կսկսեն հավատալ։ Սկզբում կլինի աստիճական դժվար պրոցես, բայց  ճիշտ աշխատելու դեպքում այն կդառնա վարակիչ։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել առողջացման վարակի պրոցեսը։ Այս պրոցեսի պարտադիր պայմաններն են՝ հավատ ներշնչող անձինք, թիմ և ռեսուրսներ։
3.     Արտաքին միջամտություն։ Ի վերջո, Աուշվիցն ազատագրվել է դրսից՝ Սովետական զորքի գալով։ Այսօրվա պայմաններում, եթե ունենանք այնպիսի դաշնակից կամ դաշնակիցներ, որոնք կորոշեն փրկել Հայաստանը, այն կփրկվի։ Պատմությունը նման շատ դեպքեր գիտի, այլ պետությունների օրինակներով, բայց այսօրվա պայմաններում նման սցենարը գրեթե անհավանական է։ Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում։
 
Փոփոխությունը՝ ներսից. Ճիշտ Հայաստան
 
Եթե հրաշքը դնում ենք մի կողմ, ապա մնում է մեկ ռացիոնալ ճանապարհ՝ հավատ ներշնչող թիմեր և զգալի ռեսուրս՝ սեփական հասարակության հետ աշխատելու համար։ Առանց դրա ո´չ փողոցային ընդզվումն է արդյունք տալու, ո´չ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Թիմեր, որոնք սկզբում կփոխեն հասարակական տրամադրությունները, որից հետո կյանքն ինքը կասի՝ ինչպես և երբ անել վճռական փոփոխությունը՝ արտահերթ, հերթական ընտրություններով, փողոցով և այլն։ Այդ դեպքում մենք կստանանք նաև արտաքին աջակցություն, ոչ թե՝ դրսից մեր կործանումը ողջունող ուղերձներ։ Չե՞նք անի, ուրեմն հետ կդառնանք պատմության այն փուլին, երբ դեպի Վրաստան սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար նախատեսված էր հատուկ գնացքի վերջին վագոնը։ Երեկ Թբիլիսիում մոտավորապես նույն բանն էր»,- գրել է նա: