Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Բելգորոդի շրջանի Դեմիդովկա գյուղը
Ուկրաինայի զինված ուժերը ճեղքել են ՌԴ Բելգորոդի շրջանի Դեմիդովկա գյուղում ռուսական զորքերի պաշտպանությունը և վերահսկողություն հաստատել բնակավայրի վրա։
«Դեմիդովկա, Կրասնոյարսկի շրջան, Բելգորոդի մարզ, Ռուսաստանի տարածք, որը ժամանակավորապես օկուպացված է Ուկրաինայի կողմից»,- նշում է ռուսական «Ռոմանով» Telegram ալիքը։
«Հակառակորդը գրավել է բնակավայրը և փորձում է առաջ շարժվել», գրում է ռազմական բլոգերը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: