Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված դեպքերով աշխատակազմում ստացվում են բազմաթիվ բողոքներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  հետ համագործակցությամբ մարտի 21-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով։

Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Պաշտպանն իր ելույթում նշել է, որ թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա՝ ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և վատ վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից։

«Աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված դեպքերով աշխատակազմում ստացվում են բազմաթիվ բողոքներ, ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերից։  2024 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմ ստացված դիմում-բողոքների քանակը այնքան մեծ է եղել, որ այս խնդրին անդրադարձ կլինի նաև 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։ Բողոքները վերաբերել են ինչպես հանրային սննդի օբյեկտներին, զվարճանքի վայրերին, ավտոլվացման կետերին, ռեստորաններից հնչող աղմուկին, այնպես էլ՝ շինարարական աղմուկին, նույնիսկ հանգստյան օրերին, որոնք խաթարում են քաղաքացիների անդորրը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև մի շարք հարցեր Պաշտպանի աջակցությամբ դրական լուծում են ստանում, այնուամենայնիվ դրանց կրկնվելու ռիսկը բավական մեծ է՝ հաշվի առնելով, որ չկան վերահսկողության հստակ մեխանիզներ։ Այսպիսով, անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրութուն, որը տոտալ կվերափոխի ոլորտը։

Հանրային լսումների ավարտին, Անահիտ Մանասյանը նշել է, որ բոլոր այն քննարկումները,  թե ոլորտում իրականացվող փոփոխությունները կարող են խաթարել գործարարության բնագավառում որոշակի գործունեություն,  ընդհանրապես տեղին չեն, քանի որ դրանց միակ նպատակը լինելու է աղմուկի այնպիսի մակարդակ և համակեցության այնպիսի կանոններ ունենալը, որոնք կհամապատասխանեն այսօրվա  աշխարհում սահմանված չափանիշներին։

«Պետք է չմոռանալ, որ այս բոլոր հարցերի հետևում կանգնած են մարդիկ և փաստացի խախտվում են այդ մարդկանց հիմնարար իրավունքները»,-եզրափակել է  Անահիտ Մանասյանը: