Չինաստանում ձերբակալվել է Huawei-ի նախկին փոխնախագահը
Չինաստանում ձերբակալվել է չինական Huawei ընկերության նախկին փոխնախագահը: Գործարար Լի Ինանը մեղադրվում է ներքին տեղեկությունների վաճառքի համար: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Լի Ինանի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր դեռևս 2014թ-ին, նա մեղադրվում է Wuhan Huazhong Numerical Control ընկերության ակցիաների 1,14 մլն դոլարի անօրինական շահույթի ստացման համար, որի ղեկավարի հետ Ինանը ունեցել է ընկերական հարաբերություններ:
Ակցիաների գնման համար նա օգտագործել է առևտրային հաշիվներ, որոնք գրանցված են եղել իր ազգականների անուններով, իսկ տեղեկությունները ստացել է իր ընկերոջից: Դատարանում Լի Ինանը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները: Այս գործով հետաքննությունը շարունակվում է: