Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխուժություն և ակտիվություն ուներ, բայց իր բնավորությամբ հավաք էր, զուսպ: Ամեն ինչ պիտի տեղը տեղին լիներ, ավանդապաշտ էր, ծնողների ու մեծերի հանդեպ հարգանքով: Սիրված էր շրջապատի կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գեղեցիկը՝ Շալիկոյի մայրիկը: Շալիկոն ծնունդով Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղից է, բայց նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Գյումրիում:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գեղեցիկն ասում է՝ որդին խելացի էր, լավ առաջադիմությամբ էր աչքի ընկնում. «Մինչև 5-րդ դասարանը սովորել է Գյումրու թիվ 21 «Օյունջյան» դպրոց-վարժարանում, այնտեղից տեղափոխվել է թիվ 18 դպրոց: Երկու տեղում էլ ուսուցչական անձնակազմն իրեն շատ էր գնահատում: 21-րդ դպրոցում իր անունով դասասենյակ ունի, 18-րդ դպրոցում՝ փառքի անկյուն: Առարկաներից «Մաթեմատիկայից» էր շատ ուժեղ, նաև «Ֆիզիկան» էր նախընտրում»:

Շալիկոն ուսումը շարունակել է Պոլիտեխնիկի քոլեջում՝ «Օպերատոր և գնացքավար» մասնագիտությամբ: «Քոլեջում էլ պատվո տախտակ ունեն, որտեղ մեր երեխաների նկարներն են փակցված. ավաղ, զոհերը շատ են: Շալիկոս բանակ մեկնեց՝ քոլեջում ուսումը կիսատ թողնելով»:

2019 թ. հուլիսի 1-ին Շալիկոն մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մատաղիս: 2020 թվականին ծառայությունը շարունակել է Արմավիրի ուսումնական զորամասում, սերժանտի կոչումով վերադարձել է Մատաղիս, ծառայում էր Թալիշում: «Կարգապահ զինվոր էր, շատ լավ էր ծառայում, իզուր չէր, որ իրեն սերժանտական կուրսերի էին տարել»:

Երբ հարցնում եմ, թե ապագայի ինչ պլաններ ուներ Շալիկոն, տիկին Գեղեցիկն արձագանքում է. «Չնայած քաղաքում էինք ապրում, բայց շատ էր սիրում իր ծննդավայրը: Միշտ ասում էր՝ զորացրվելուց հետո պետք է գյուղ տեղափոխվեմ, գյուղատնտեսությամբ զբաղվեմ: Ինքս չէի համակերպվել գյուղի հետ, դրա համար տեղափոխվել էինք քաղաք, նույնն էլ Շալիկոյիս էի խորհուրդ տալիս, թե գյուղի կյանքը դժվար է, կկարողանա՞ս: Նա ասում էր, որ ամեն հարմարություն կստեղծի, ամեն ինչ շատ լավ կլինի: Որոշ ժամանակ հետո ասաց» «Մա՛մ, քանի որ գյուղ տեղափոխվելու հետ համաձայն չես, զինվորական եմ դառնալու»: Ամուսինս շատ էր արտագնա աշխատանքի մեկնում, Շալիկոս դա չէր սիրում, երբ Ռուսաստանի անուն էին տալիս, դեպրեսիայի մեջ էր ընկնում. «Ի՞նչ կա Հայաստանից դուրս, այստեղ ամեն ինչ շատ լավ է»: Ծառայում էր, դեռ պատերազմ չկար, օգոստոսին զրուցում էինք, ասաց. «Մամ, այստեղ խոսել եմ ու որոշել՝ ծառայությունս վերջանալուց հետո կմնամ Մատաղիսում»: Արցախը շատ էր սիրում, մի բան կար այդ հողի մեջ, որ երեխաներին այդպես ձգում էր: Մատաղիսը հինգ մատի պես էր ճանաչում, երդմնակալության ժամանակ, երբ գնացինք իր մոտ, ինձ ասաց. «Կարծես մեր գյուղը լինի, այնքան նման է: Այստեղ կապրեմ, Հայաստանից էլ կապս չեմ կտրի»: Ի դեպ, մինչ ծառայության մեկնելը զինկոմիսարիատում ընտրել էր «Ես եմ» ծրագրով եռամյա ծառայության տարբերակը: Արդեն պլաններ էր կազմում, շատ ոգևորված էր: Այդ ժամանակ կարողացա իրեն համոզել, որ ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն, եթե ցանկանա, կայացնի նման կարևոր որոշում, ինչպիսին զինվորական դառնալն է: Ծառայելու ժամանակ, երբ զրուցում էինք, զինվորական դառնալու հստակ որոշում էր կայացրել: Ասում էր. «Մա՛մ, ինձ լեյտենանտի կոչում կտան: Քեզ համար էլ տեղ կանեմ, կգաս ինձ մոտ, կաշխատես որպես բուժքույր»: Ես մասնագիտությամբ բուժքույր եմ: Պլաններ շատ ուներ, բայց, ավաղ, պատերազմն ամեն ինչ իրար խառնեց»:

Սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Տիկին Գեղեցիկը նշում է՝ որդին մշտապես ասում էր, որ խստացված զորավարժանքներ են. «Երևի հոկտեմբերի 8-ն էր: Գուցե տագնապն այլ էր, Շալիկոս ասաց. «Մա՛մ, եթե այս անգամ էլ հաղթահարենք, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, դրոշը ձեռքներիս կգանք»: Երբ արձագանքեցի, թե դու ասում ես, որ պատերազմ չկա, այդ դեպքում ի՞նչ դրոշ, Շալիկոս պատասխանեց. «Ես որ չասեմ, դու չգիտե՞ս, որ պատերազմ է, մա՛մ»»:

Ընտանիքի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Դրանից հետո իրենից լուր չենք ունեցել: Հրադադարն էլ եղավ, իրենից էլի լուր չկար: Հույսով սպասում էինք, որ պետք է զանգեր: Փնտրում էինք իրեն բոլոր հնարավոր տեղերում, նաև զանգում բոլոր հնարավոր հեռախոսահամարներին, զանգերն անպատասխան էին մնում, մեզ թվում էր, որ գուցե կապերն են վատը: Որևէ լուր Շալիկոյից չունեինք: Նկարը տեղադրեցինք սոցիալական ցանցերում, մտածում էինք, որ գուցե այդ կերպ ինչ-որ տեղեկություն ստանանք: Արձագանքներ եղան: Նկարում էլի տղաներ կային, որոնց ևս փնտրում էին: Բայց էլի որևէ հստակ լուր չէինք կարողանում ստանալ: Դժվար էր իրեն գտնելը, քանի որ մեզ պատերազմի օրերին չէր ասում, թե որտեղ է, որ գոնե տեղանքով կողմնորոշվեինք: Մյուս կողմից՝ միշտ այնքան լավատես էր, դա մեզ հույս էր ներշնչում, որ ինքը հավանաբար ապահով տեղում է, ուղղակի կապ չկա, հնարավորություն չկա մեզ զանգահարելու: Երբեք մեզ տագնապալի լուր չէր հայտնում: Մի ծանոթ ունեինք, որ պատերազմի ընթացքում մեզ հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ կարգին է: Բայց հոկտեմբերի 15-ից հետո նա էլ ասաց, թե այլևս տեղեկություն չունի: Գուցե նաև մեզ հուշում տվեց, բայց չհասկացանք»:

Նոյեմբերին մի օր տիկին Գեղեցիկի զանգերից մեկին վերջապես պատասխան է լինում: «Պարբերաբար զանգահարում էի բոլոր համարներին, զանգերս անպատասխան էին մնում: Բայց այդ օրը մի տղա պատասխանեց, ասացի, որ Շալիկոյին եմ փնտրում, անուն ազգանուն հայրանունն ասացի, նշեց, որ միասին են ծառայել, ներսումս հույս արթնացավ: Խնդրեցի հեռախոսը Շալիկոյիս փոխանցել, ասաց, որ չի կարող և այլն: Անգամ սկսեցի Շալիկոյիս վրա բարկանալ, որ չի զանգել տուն, մեզ չի ասել, որ ամեն ինչ կարգին է: Այնքան հույս ունեի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել: Բայց կողքից ձայներ լսեցի՝ ասա՛, ասա՛: Պատմեց՝ հոկտեմբերի 13-ին գնում էինք, իրենք մեր առջևից էին գնում, հետո մենք վերադարձանք, իրենք՝ ոչ: Տարակուսանքի մեջ ընկանք, այդ ինչպե՞ս»: Շալիկոն անմահացել է հոկտեմբերի 13-ին: Ընտանիքը 40 օր փնտրել է որդուն բոլոր հնարավոր տեղերում: Շատ հետո Շալիկոյի մայրիկը կիմանա, որ որդին, բացի իր ծառայության վայրից՝ Թալիշից, եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Մարտունի, Իշխանասար, Օմարի լեռնանցք: Շատ հավանական է, որ սա էլ ամբողջը չէ: «Զինգրքույկի մեջ գրել էր իմ անունը, թե այդ պահին իր մտքով ինչ էր անցել, չեմ կարող ասել: Հիմա մտածում եմ՝ գուցե վիրավոր է եղել կամ ծանր վիճակում, իմանալով, որ հայրիկն այստեղ չէ այդ օրերին, իմ անունն է գրել, որ կարողանան շուտ գտնել ինձ»:

Շալիկոն երկու քրոջ միակ եղբայրն է: Ինչպես հազարավոր ընտանիքներում, նրանց ընտանիքում էլ մեկը մյուսի թիկունքն ու ուժն են դարձել: Մայրիկն այսօր ուժ է ստանում որդուց: «Երբ ինչ-որ բան եմ նախաձեռնում, որ պետք է անեմ, երբ դժվարություններ եմ ունենում, նայում եմ Շալիկոյիս նկարին և կարծես ուժ ստանում, կարծես ներքին մի ձայն ինձ հուշի՝ մա՛մ, սա այսպես պիտի անես: Երբ ինչ-որ բան անելիս իր անունն եմ տալիս, անկախ իրենից, կարծես ստացվի անելիքս ու այն էլ հեշտությամբ: Նա կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը»:

Հ. Գ. - Հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Գյումրու «Շիրակ» պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում