Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Պատերազմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»․ Վահե Հովհաննիսյան

Պատերազմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։  Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը  

Նիկոլի տրամաբանությամբ՝

1.     այս պահին աշխարհում ամենաանկախ և ամենաինքնիշխան միավորներն են Հայաստանը, Ուկրաինան, Գազան։

2.     ՀՀ-ի համար ինքնիշխանության և անկախության ձեռքբերում էին 1915-1920 թթ-ը, երբ ազատվեցինք Մուշի, Վանի, Էրզրումի, Կարսի և այլ տիպի բեռներից, որոնք թոկի պես մեր վզին էին կախել այլ պետություններ։

3.     Լիակատար անկախության և ինքնիշխանության համար պետք էր կորցնել Արցախի շքեղ քաղաքներն ու գյուղերը, մշակութային-հոգևոր ժառանգությունը, Գանձասարն ու Ամարասը, տալ 5000 զոհ։ Սեփական իշխանության օրոք Արցախի ֆիզիկական ոչնչացումն օրվա ռեժիմով տեսնող անձը խոսում է ձեռքբերումներից ու մնում է իշխանության։

4.     Անկախության և ինքնիշխանության գագաթնակետն է, երբ ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, դու մուրում ես ինչ-որ թուղթ, և չունես որևէ ուժեղ դաշնակից, որը կասի՝ պատերազմ չի կարող լինել։  

Առողջ տրամաբանությամբ՝ նրան պետք է հեռացնել իշխանությունից։ Երկու լուրջ խոչընդոտ կա, որոնք մեկը մյուսին ծանրացնող սիմբիոզի մեջ են.  

- Հասարակության անկումային-հանձնված տրամադրությունները

- Հակաիշխանական ճամբարի կոպիտ, անհավանական  սխալները  

Պատերազմ և աղետը բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։   Չմտածված ու վտանգավոր ձևակերպումները, որոնք հաճախ հնչում են հակաիշխանական ճամբարից, չէին կարող այլ իրավիճակ ստեղծել։ Մյուս կողմից, հանրային հարթակներում արդեն կա մեծ թվով կայացած գործիչների ցանկ, որոնք ճիշտ են պատկերացնում են վիճակը, դժվարությունները, ելքերը, քայլերը, առաջնահերթությունները։ Բայց նրանք ունեն ֆորմատային կոնսոլիդացիայի կարիք, հակառակ դեպքում նրանց ձայնը խեղդվելու է տարբեր «ազդեցիկ», բայց անհեռանկար ձևաչափերի աղմուկի մեջ։  

Ով հիմա ուզում է հականիկոլ-ազգային երևալ, շտապում է գոռալ՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության համաձայնագրին, դեմ ենք բանակցություններին … դեմ ենք…. դեմ ենք։ Դեմը բոլորին հասկանալի է, բայց չենք գոռում, թե ինչի՞ն ենք կողմ։ Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները։ Հակառակ պարագայում լայն հասարակությունը կանգնում է գրեթե փակուղային ընտրության առաջ՝ նիկոլական հաճելի-ողբերգական ինքնախաբեությո՞ւն, թե՞ հականիկոլական անորոշություն։  

Հարցերը պիտի պատասխաններ ստանան  

Հասարակությանը պետք է տալ ա´յլ ընտրության հնարավորություն, որը դուրս կլինի նիկոլական ստի և հականիկոլական դեմ-ի արատավոր շրջանից։ Հասարակությանը պետք է տալ մի շարք բարդ հարցերի լուծման տարբերակներ։ Եթե գալիս ես խաղաղության՝ ինչպե՞ս ես դա անելու, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս։ Եթե խոստանում ես նորմալ բանակցություններ՝ ինչպե՞ս ես դա անելու, եթե խոստանում ես ներքին հաշտեցում՝ ինչպե՞ս ես դա իրագործելու, եթե խոստանում ես բիզնեսի արդար պայմաններ՝ ինչպե՞ս ես դա երաշխավորելու, և այլն, և այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն այսօր ոչ թե փրկչի է սպասում, այլ՝ այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կձևակերպեն սեփական պատասխաններն այս բոլոր հարցերին։ Ճիշտ Հայաստանը սկսվում է այդ հարցերի ճիշտ պատասխաններից»,-գրել է նա։