ՄԻՊ-ը «քաղբանտարկյալներ» որակում տալն իր կողմից պրոֆեսիոնալ չի համարում. (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենք է մշակվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա գնահատմամբ՝ դա չափազանց ծանր աշխատանք է, քանի որ Սահմանադրությունում կան նոր գործառույթներ, որոնք պետք է պարտադիր ձևակերպում ստանան՝ հաշվի առնելով նաև այն խնդիրները, որոնք եղել են նախկինում:
Կան, թե չկան Հայստանում քաղբանտարկյալներ հարցին, նորանշանակ օմբուդսմենը դժվարացավ պատասխանել: Ըստ նրա, եթե այս պահին պատասխանի սյդ հարցին, ապա դա կլինի սիրողական պատասխան:
«ՄԻՊ-ը հենց այնպես չի կարող վերցնել ու գնահատական տալ. դա պրոֆեսիոնալ չի լինի»,-ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ն անդրադարձավ նաև ընտրական օրենսգրքի հետ կապված իր դիրտարկումներին, որոնք պատրաստվում է ներկայացնել ԸՕ քննարկման ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում