Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբ
Մամուլ

Արդեն խարխլված տներ է «հատիկ առ հատիկ» հետ բերում

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր «Հատիկառհատիկ» խորագրի ներքո հերթական ստատուսն է գրել այն մասին, որ դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.81 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: «Շուկայականին մոտարկված արժեքը՝ 114 միլիոն դրամ»։ Այսինքն, մի կտոր թալան էլ է վերադարձրել: 


Մենք պարզեցինք, որ բնակելի տունը պատկանում է քաղաքացի Սուրիկ Վաչիկի Գաբրիելյանին, որը կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, մասնակցել է արցախյան առաջին ազատամարտին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից զենքով է պարգեւատրվել եւ ամենաուշագրավը՝ մահացել է 2016 թվականին։ 

Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած  փուլում կարճում է գործի վարույթը, եթե անձը մահացել է մինչ հայցի հարուցումը։ Ինչ իրավական հիմքով են մահացած եւ որեւէ պաշտոն չզբաղեցրած մարդու նկատմամբ դատավարությունն իրականացրել, դժվար է ասել, սակայն Փաշինյանի իշխանությունում ամեն բան հնարավոր է՝ հանուն քարոզչության։ Մենք այս գործի մասին մանրամասն գրել ենք շաբաթներ առաջ https://hraparak.am/post/7deaa79c8cebe85a5ebed1d89062cd36։

Պարզեցինք նաեւ, որ Սուրեն Գաբրիելյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եղբոր, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով:

 «Հայբիզնեսբանկի» շուրջ աղմուկն սկսվեց 2013 թվականին, երբ լուրեր տարածվեցին, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը պատրաստվում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը, բայց բանկում ստուգումներ կատարելուց հետո խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին, եւ գործարքը չկայացավ, փոխարենը պաշտոնից հեռացավ բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը։ Լուրեր տարածվեցին, որ Արա Կիրակոսյանի հրաժարականի պատճառն այն է, որ առանց սեփականատերերի գիտության նա ֆինանսական գործարքներ է արել, կեղծ փաստաթղթերով փողեր է կանխիկացրել ու հանել ինչ-որ անհայտ ընկերությունների միջոցով։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը մոտ 10 մլն եվրոյի մասին է, որը Արա Կիրակոսյանը, ըստ մեղադրանքի, յուրացրել է Սուրիկ Գաբրիելյանի հետ՝ փողերի լվացման ճանապարհով։

Բռնագանձված տան լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ խոսքը մի խարխուլ տան մասին է, որը շատ ցածր արժեք ունի: Կարելի է ասել` մահացած մարդուն պատկանող հողատարածք է բռնագանձվել։