ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական սահմանին Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի կողմից Մարգարա-Ալիջան սահմանի ժամանակավոր բացումը սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի համագործակցությունը՝ կապված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացման հետ՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ է ողջ տարածաշրջանին»,- նշել է Բոնոն։