ԱՄՆ-ն ու Ուկրաինան վաղը կհանդիպեն Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ
ԱՄՆ տեխնիկական թիմը կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում կհանդիպի ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ Ռուսաստանի հետ մարտի 24-ին նախատեսված բանակցություններից առաջ:
Այս մասին հայտնում է CBS News-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը չեն մեկնի Սաուդյան Արաբիա, հայտնել են աղբյուրները։ Եթե ռուսական կողմի հետ հնարավոր լինի առաջընթաց գրանցել, երկուշաբթի հնարավոր է եւս մեկ հանդիպում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ։
Diplomatic կայքը նշում է, որ Վաշինգտոնը հույս ունի արագ առաջընթացի հասնել և չի բացառում եռակողմ հանդիպման անցկացումը արդեն մարտի 25-ին։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ կողմերը Էր Ռիադում կայանալիք բանակցություններում քննարկելու են սեւծովյան նախաձեռնությունը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Գրիգորի Կարասինը և Սերգեյ Բեսեդան։