Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում։
Հիմնական հարվածները հասցվել են Պալմիրայի օդանավակայանին, T4 օդանավակայանին և Թադմորին, որոնք գտնվում են Հոմսից արևելք:
Հաղորդվում է, որ հարձակումները հանգեցրել են մեծ թվով զոհերի և վիրավորների: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պալմիրայի ռազմական օդանավակայանի ռմբակոծության հետեւանքով վիրավորվել է Սիրիայի ՊՆ երկու զինծառայող։
Բացի այդ, օդային հարվածներ են հասցվել Պալմիրայի տարածքում գտնվող հանգստի կետին:
Առկա տեղեկությունների համաձայն՝ իսրայելական ուժերը վեց հարված են հասցրել Պալմիրայի ռազմական օդանավակայանին և մեկ հարձակում՝ T4 օդանավակայանի ուղղությամբ։