Բախումներ, ձերբակալություններ Անկարայում և Ստամբուլում. Թուրքիայում ցույցերը մեծ թափ են ստանում
Անկարայում և Ստամբուլում ցուցարարների և իրավապահների միջև բախումները շարունակվել են մինչև գիշեր։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Ստամբուլի փաստաբանների միության փաստաբանները երթ են կազմակերպել կենտրոնական Թաքսիմ հրապարակում։ Թուրքիայի ամենամեծ քաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են անդադար։
Անկարայում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է 97 ցուցարարների ձերբակալության մասին:
«Մեր ոստիկանությունը չի հանդուրժի նրանց, ովքեր փորձում են խաթարել թուրք ժողովրդի անդորրն ու անվտանգությունը և զբաղվել վանդալիզմով»,- ասել է Երլիքայան։