ԱՄՆ-ը լավ պատրաստված կլինի Չինաստանի դեմ պատերազմի դեպքում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ պատրաստ կլինի Չինաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք չենք ցանկանում պոտենցիալ պատերազմ Չինաստանի հետ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ եթե դա տեղի ունենար, մենք շատ լավ պատրաստված կլինեինք դրա դեմ պայքարելու համար», - ընդգծել է Թրամփը:
Նա նաև հայտարարել է Չինաստանի նախագահի հետ առևտրի և մաքսատուրքերի հարցերը քննարկելու մտադրության մասին։
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ նրա հետ: Մենք շատ լավ հարաբերություններ կունենանք, բայց ունենք տրիլիոն դոլարի առեւտրային դեֆիցիտ»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։