Պուտինը պատվիրել է Թրամփի դիմանկարը. Սթիվ Ուիտկոֆը մանրամասներ է հայտնել իր և Պուտինի հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։
Այդ մասին Վիտկոֆը խոսել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը նաեւ Թրամփի դիմանկարն է պատվիրել հայտնի նկարչին ու ուղարկել Վաշինգտոն։
«Նախագահ Պուտինը պատվիրել է նախագահ Թրամփի գեղեցիկ դիմանկարը ռուս առաջատար նկարիչին»,- ասել է Վիտկոֆը։ Նա հավելել է, որ նկարն անձամբ է ստացել Պուտինից՝ այն Թրամփին տալու խնդրանքով։ Ուիթկոֆը նշել է, որ ինքն արդեն կատարել է այս հանձնարարությունը։
Պուտինը նաև պատմել է Ուիտկոֆին այն մասին, թե ինչպես էր նա անհանգստանում Թրամփի դեմ մահափորձից հետո: