10 տարվա հետախուզումն ավարտվեց
«Հետախուզում» միջոցառման շրջանակներում, Հրազդանի բաժնի ծառայողները և վետերանների խորհրդի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 16-ին, ժամը 16.00-ին, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Հունան Ա.-ին, ով 2006 թ. հուլիսի 20-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՎ-ի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։