Եվրոպան կրկին դեմ է դուրս գալիս Թուրքիային
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ միգրանտների խնդրի շուրջ Եվրամիության և Թուրքիայի սերտ համագործակցությունը չի հասցնի մոտ ապագայում Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալուն։ Տեղեկացնում է demokrathaber.net կայքը։
«Թուրքիան առայժմ պատրաստ չէ ինտեգրվել Եվրամիություն։ Կարծում եմ` առաջիկա 10 տարում պատրաստ չի լինի»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Իսկ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքը Եվրամիություն կարող է ձգձգվել։ Նա հայտնել է, որ մինչև բոլոր պայմանները չբերվեն նախատեսված մակարդակի, Թուրքիայի քաղաքացիները չեն կարող առանց վիզա մուտք գործել Եվրոպա։
Նա խնդիրների մեջ հատուկ ընդգծել է Կիպրոսի խնդրի կարևորությունը։
Մարտի 17-18-ը Բրյուսելում տեղի կունենա Թուրքիայի վարչապետի հանդիպումները Եվրամիության 28 երկրների առաջնորդների հետ։ Սակայն, մինչև Թուրքիան չհամաձայնվի ընդունել իր տարածքից Հունաստան մտած բոլոր միգրանտներին, Թուրքիայի հետ 3 մլրդ եվրո հատկացման բանակչությունները չեն շարունակվի։