Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»
Հասարակություն

Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով

Պետական գնումների մասին պարբերաբար բացահայտումներ են հրապարակվում, որոնց զգալի մասն, ավաղ, համապատասխան կառույցների կողմից ընթացք չեն ստանում: ՆԳ նախարարության գնումները վերջին տարիներին ամենախոշորներն են. միլիարդավոր դրամներ` պարեկներին թանկարժեք մեքենաներ գնելու համար, հարյուրավոր միլիոններ` այդ ծառայության հանդերձանքի ու սպառազինության համար:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` այնուամենայնիվ, այդ գնումներից մի քանիսը հայտնվել են պետական հսկողական ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՆԳՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների կապակցությամբ հարուցված մի քրեական գործ, որը վերաբերում 2023 թվականին  պարեկների համար «Չեխ ավտո» ընկերությունից պարեկային մեքենաներ ձեռք բերելու պայմանագրին:

Ըստ պայմանագրի` ՆԳՆ-ն ընկերությունից գնել է 65 հատ «Շկոդա Սուպերբ» մակնիշի մեքենա:

Գնումն իրականացվել է հայտում նշված բնութագրերի խախտմամբ` ոչ հօգուտ պետական մարմնի: Բացի այդ, նույն գործի շրջանակներում, քննվել է պարեկների համար պլանշետներ ձեռք բերելու գործարքը: Այս գնման հաղթող է ճանաչվել «Էլմարկետ» ՍՊԸ-ն: Վերջինս ՆԳՆ-ին մատակարարել է թվով 40 Samsung Galaxy Tab Active3 տեսակի պլանշետ, յուրաքանչյուրը` 393,99 հազար դրամ արժեքով, մինչդեռ մատակարարին փոխկապակցված էլեկտրոնիկայի հայտնի խանութներում դրանք վաճառվելիս են եղել 286,90 հազար դրամով:

Ստացվում է` մեծածախի դեպքում գինը յուրաքանչյուր միավորի դեպքում ուռճացել է ավելի քան 100 հազար դրամով: Այս գնման հետ կապված ևս մի հետաքրքրական փաստ. Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն մրցույթ հայտարարելիս տեխնիկական բնութագրում նշել է, որ պլանշետը պետք է պարտադիր ունենա S pen, իսկ այս աքսեսուարն առկա է բացառապես «Սամսունգ» տեսակի պլանշետների դեպքում: Այսպիսով, ՆԳՆ-ն սահմանափակել է այլ բրենդի ապրանքանիշեր ներկայացնող ընկերությունների մասնակցությունը մրցույթին: Բացի այդ, կրկին խախտվել են հայտարարված մրցույթին ներկայացված տեխբնութագրեր ու այս անգամ էլ՝ ոչ հօգուտ պետության:

Այս գործերի շրջանակներում ՆԳՆ բազմաթիվ ծառայողներ են ներգրավված, և մենք առաջիկայում կանդրադառնանք նրանցից յուրաքանչյուրին: Իսկ պատկան մարմիններն էլ դեռ կպարզեն ՆԳՆ ղեկավարությունը որչափ է տեղեկացված եղել այս ամենից և որչափ շահագրգռված: