«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Դավիթ Բաբիկյանը, Գոհար Շահսուվարյանը և Աննա Հովհաննիսյանը
Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: Հայաստանում Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրների, հիվանդության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու եւ այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելուն միտված ծրագրերի մասին մարտի 18-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանը, բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը եւ բջջագենետիկ Աննա Հովհաննիսյանը: