Թուրքիայում ցույցերը շարունակվում են և ավելի մեծ թափ են ստանում. կան ձերբակալվածներ և վիրավորներ
Տրապիզոնի, Քադըքյոյի և Ադանայի բնակիչները միացել են ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ բողոքի ցույցերին։
Անկարայում METU համալսարանի ուսանողները աղբամաններից բարիկադներ են կառուցել: Ցուցարարները տարբեր հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։
Թուրքիայում շարունակվում են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել՝ փորձելով ցրել ցուցարարներին։ Չնայած դրան՝ ցուցարարները չեն նահանջել:
Անկարայում մետրոյի որոշ կայարաններ փակվել են, իսկ ավտոբուսային երթուղիները դադարեցվել են։
Իզմիրում ցուցարարները շարժվել են դեպի Արդարություն և զարգացում կուսակցության կենտրոնակայան։ Ոստիկանները կենդանի պատ են ստեղծել, սակայն ցուցարարները ճեղքել են այն։ Անվտանգության ուժերը սկսել են ջրցան մեքենաներ կիրառել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել են իրավապահ մարմինների վեց աշխատակիցներ։