Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային:
Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, որում նա աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ողջ շրջանակի շուրջ։