Ամերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Հասարակություն

Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է

«Մինչ մենք տանը նստած թուրքից ազատվելու ճար ենք փնտրում, պարզվում է` թուրքն արդեն անցյալ տարվա ամռանից Մոսկովյան 33 հասցեում Bubbles Restaurant անունով սննդի կետ է բացել։ Ես չեմ ճանաչում սեփականատիրոջը, բայց ինձ հետ կատարվածից հետո` եզրակացրեցի, որ այդ կետի տերերը, հավանաբար, թուրքեր են։ Բացատրեմ եղելությունը...», - գրել է քաղակտիվիստ Արմինե Սնդոյանը և մանրամասնել.

«Մարտի 14-ին, երեկոյան ժամը՝ 18։00-ից 19։00-ը ընկած հատվածում, ես իմ հարազատների հետ գտնվում էի նշված ռեստորանում։ Ինչպես եւ մյուս այցելուները, մենք նստած զրուցում էինք... Մի պահ նայելով ժամին՝ հրաժեշտ տվեցի հարազատներիս, քանի որ եւս մեկ հանդիպում ունեի. այդ նույն երեկո պետք բարձրանայի Սրբավայր դարձած Եռաբլուր Պանթեոն... Այդ մասին կիսվեցի հարազատներիս հետ… Բանն այն է, որ մարտի 15-ը 44-օրյա պատերազմի մասնակից Վահագ Խաչատրյանի ծննդյան օրն է... 2020-ից հետո ավանդույթ է դարձել տղաների ծննդյան օրերը նշել ուղիղ կեգիշերին` իրենց շիրմաքարերի մոտ... Իմ հեռանալուց հետո՝ հեռացել են նաեւ իմ հարազատները, և այդ պահին ոչ մի խնդիր չի առաջացել:

Սակայն այսօր` մարտի19-ին, երբ ցերեկը մենք` գրեթե նույն խմբով, գնացինք նշածս Bubbles Restaurant, մեզ դռան մոտ դիմավորեցին մենեջերները և հայտնեցին, որ մենք այլևս անցանկալի հյուրեր ենք իրենց մոտ: Պատճառաբանումը ավելի քան անհեթեթ էր` նրանք չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին։ Որքան էլ զարմանալի թվա, բայց այդ օրը մենք տվյալ ռեստորանում առհասարակ քաղաքականությունից չենք խոսել... Պարզապես, ինֆորմացիայի կարգով տեղեկացրել եմ հարազատներիս, որ պետք է բարձրանամ Եռաբլուր... Ասօրվա դեպքից հետո՝ կարո՞ղ եմ կասկածել, որ այդ մենեջերները ծառայում են ինչ-որ թուրքի, այլապես էլ ո՞ւմ կարող է անցանկալի լինել ու զայրացնել Եռաբլուր իմ գնալը... Մի՞թե Հայաստանում արդեն դա՛ էլ է ոչ ցանկալի «քաղաքական դիրքորոշում» համարվում, որի համար, պատժում են` առայժմ, ռեստորան չթողելով»:  

Արմինե Սնդոյանը կոչ է անում տեղի ունեցածի վերաբերյալ անտարբեր չմնալ.

«Այս ռեստորանը պետք է ենթարկվի հանրային պարսավանքի։ Եվ ոչ այն բանի համար, որ ինձ հետ է պատահել այս տհաճ դեպքը, այլ ընդամենը մեկ նպատակով` կանխել թուրքի գործունեությունը Հայաստանում: Եթե մենք սա հանդւրժենք ու չկանխենք, վաղը մյուս օր մեզ` Եռաբլուր գնացողներիս, «անցանկալի այցելու» անվանելով՝ չեն սպասարկի հացի խանութներում, թույլ չեն տա օգտվել տրանսպորտից և մեր դիմաց կփակվեն ոչ միայն ռեստորանների, այլ նաև հիվանդանոցների դռները... Այսինքն, մենք մեր երկրում կդառնանք վտարանդի, զրկված ամեն ինչից, ինչպես արցախահայությունը... Ուզում էի գրել՝ «եթե Եռաբլուր գնացող ու հարգանքի տուրք մատուցողներիս հետ են այսպես վարվում, ապա ինչպե՞ս են վարվելու հերոսածին ծնողների հետ», սակայն անմիջապես հիշեցի թե ինչպես էին նրանց քաշքշում հենց Եռաբլուրում... Ինչպես էին սահմանափակում նրանց ներկայությունը Նիկոլ կոչված վարչապետի այցի ժամանակ... Իսկ ռեստորանի երիտասարդ մենեջեր ու մատուցող աշխատողներին ասեմ, որ Եռաբլուրում ննջող տղաները ձեր տարիքի են... Դուք նույնպես կարող էիք այնտեղ ննջել... Եթե, իհարկե, արժանի լինեիք այդ բարձր պատվին, այն է` թաղվել Զինվորական Պանթեոնում: Թեպետ չի բացառվում... Չէ՞ որ այսօրվա թրքամետ կառավարիչների վարվող քաղաքականությունը, վերջիվերջո, հանգեցնելու է նոր պատերազմի, եւ այն լինելու է շատ ավելի դաժան... Այլեւս` ձեր տերերի պառճառով, չկա Արցախ, եւ ձեր թիկունքը պաշտպանված չէ։ Ավելի քան վստահ եմ, որ գալիք պատերազմի ժամանակ այլեւս չեք կարող անդարդ ու անհոգ սպասավոր աշխատել Երեւանի ռեստորաններում ու սրճարաններում` ավելին ասեմ, ո՛չ տեղ կունենաք փախչելու, ո՛չ էլ հնարավորություն... Ձեզ պեսների պատճառով Հայոց Աշխարհի դռները այսօր բաց են` Արցախը, որ մեր դարպասն էր, թուրքի տնօրենության տակ է... Մեր Արցախը, մեր դարպասը բեռ էր ձեզ պես անհայրենիք  թրքասերների համար...  Եռաբլուրում այսօր ննջում են այն տղաները, ում համար Հայրենիք ասածը զուտ բառ չէր... Նրանք արժանացել են բարձր պատվի` թաղվել Զինվորական Պանթեոնում... Իսկ թե ձե՛զ ի՞նչ ճակատագիր է սպասում, կորոշի Տերը... Մի բան գիտեմ` անգաղափար եւ անհայրենիք մարդու մահը չի տարբերվում ճամփեզրին գցած թափառական շան ճակատագրից...

Հ.Գ. - Ասեցի Արցախ և անմիջապես մտաբերեցի, որ յուրայիններիս հետ մշտապես խոսում եմ Արցախից, քաղաքականությունից... Ինքս ինձ վրա եմ զարմանում, որ այդ օրը ռեստորանում ոչ մի քաղաքական թեմայով չեմ խոսել... Իսկ եթե խոսեի... Որդեկորույս ծնողներ ծեծելու փորձ ունեցող կարմիր բերետավորներ էի՞ք կանչելու, թե՞ անմիջապես տեղում էիք գնդակահարելու... Եվս մեկ անգամ` ահազանգի պես, դիմում եմ ազգիս հայրենասեր մարդկանց՝ հայե՛ր ջան, թո՞ւրքն է Մոսկովյան 33 հասցեում փող աշխատում: Մի՛ այցելեք դրանց ռեստորան` թող սննկանան... Ձեր ծանոթներին և յուրայիններին նույնպես հորդորեք բոյկոտել այդ հայատյաց, Եռաբլուր մերժող, և, հավանաբար, թուրք տերեր ունեցող ռեստորանը։ Իսկ պատահական անցնելիս դրանց կողքով՝ չմոռանաք ըստ արժանվույն պիտակավորել դրանց...»: