Պատասխանատվության փոխարեն Ջհանգիրյանը անձեռնմխելիություն ստացավ
«Մատաղիսի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ վճիռը կհրապարակվի այսօր՝ մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ 2003 թ.-ի դեկտեմբերին Մատաղիսում սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով 2004 թվ-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ հարցաքննության, և 2005 թ-ին դատապարտվել նախ 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման: Սակայն ազատազրկման վայրում անցկացնելով երեք տարի՝ նրանք արդարացվել են: Այս գործի շրջանակում այն ժամանակ զինդատախազ էր Գագիկ Ջհանգիրյանը, ով այսօր անձեռնմխելի է իր պատգամավորական մանդատով, իսկ գործի քննիչը՝ Արմեն Հակոբյանը 2015 թ-ին նշանակվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ:
Պաշտոնատար անձինք, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ֆինանսական և բարոյական կորուստներ ունենալ, շարունակում են ոչ միայն պաշտոնավարել, այլև անձեռնմխելի են դառնում ու ավելի յուղոտ պատառ ստանում, շարմազանովներն էլ ասում են` դա անկախության գինն է: