Մարտի 28-ը ոչ աշխատանքային օր է
Կառավարությունն այսօր, մարտի 17-ի նիստի ժամանակ հաստատեց ապրիլի 2-ը աշխատանքային օր սահմանելու որոշումը:
Հաշվի առնելով, որ եկեղեցական տաղավար տոներից Սուրբ Զատիկի տոնը այս տարի նշվում է մարտի 27-ին, դրան հաջորդող երկուշաբթին հայտարարվում է Մեռելոց և, կառավարության որոշմամբ սահմանվում որպես ոչ աշխատանքային օր:
Այդ օրվա փոխարեն պետական հաստատությունները կաշխատեն ապրիլի 2-ին՝ շաբաթ օրը:
Որոշումը ներկայացնող Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կառավարությունը վերանայում է տոների հետ կապված աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը սահմանելու հարցը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդող Մեռելոցը ոչ աշխատանքային օր սահմանելու մասին որոշումն ընդունել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: