Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը

Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։

Այս նախաձեռնությունը ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և կոչ է անում կազմակերպել բաց ուղիղ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայ ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Այն նաև ընդգծում է միջազգային հանրության անժխտելի պատասխանատվությունը՝ ապահովելու տեղահանվածների անվտանգ վերադարձը դեպի իրենց պատմական հայրենիքը։

Կարևոր է նշել, որ որոշման հիմնավորման մեջ հատուկ նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափվել է, ինչն էլ որակվում է որպես «փաստագրված էթնիկ զտում»։ Փաստաթուղթը շեշտում է, որ ադրբեջանական իշխանությունների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները տարածել են վախ և ստիպել հայ բնակչությանը ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իրենց հայրենիքը։

Այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ներկայացուցիչների միջև, որը կխթանի արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո՝ նրանց պաշտպանության ապահովման նպատակով։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել է այս նոր զարգացումը․Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Շվեյցարիայի Կանտոնների խորհրդին՝ այս նախաձեռնությունը վավերացնելու համար, որը նախկինում արդեն ընդունվել էր Ազգային խորհրդի կողմից։ Հիմա ժամանակն է, որ Շվեյցարիայի կառավարությունը լիարժեք իրականացնի այս որոշման դրույթները և խթանի արցախահայության անվտանգ և անխոչընդոտ վերադարձը դեպի իրենց հայրենիք։ Նման ֆորումի ստեղծումը, որը կհեշտացնի վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության երաշխիքներով, ոչ միայն հաղթանակ է հայ ժողովրդի համար, այլև հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության և խաղաղության համար։