Կվարացխելիան և ընկերները ժամանել են Երևան (լուսանկարներ)

Վրաստանի ազգային հավաքականը ժամանել է Երևան, որտեղ վաղը՝ մարտի 20-ին, Ազգերի լիգայի շրջանակում կմրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ:
Նշենք՝ Երևան է ժամանում նաև Վրաստանի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որը, սակայն, մարտի 20-ին կայանալիք խաղը բաց է թողնելու: Վրաստանի հավաքականի առաջատարը երկրորդ դեղին քարտն էր ստացել Չեխիայի հետ կայացած նախորդ խաղում, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի հետ դիմակայության առաջին խաղը։






