Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազային
Եմենի հութիները հրթիռային հարված են հասցրել երկրի հարավում գտնվող իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
Այս մասին հայտարարել է Անսար Ալլահի խոսնակ Յահյա Սարիան։
«Մենք իրականացրել ենք Նևաթիմ ավիաբազայի վրա հարձակման գործողություն՝ օգտագործելով «Պալեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Այս գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Եմենի զինված ուժերը առաջիկա ժամերին և օրերին կընդլայնեն իրենց թիրախների շրջանակը Պաղեստինում, եթե Գազայի դեմ ագրեսիան չդադարի: