Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Փաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հերթական սխալը թույլ տվեց՝ հրավիրելով Թուրքիայի տասը լրագրողների Երևան և մեկուկես ժամ զրուցելով նրանց հետ։ Նախքան Փաշինյանի խոսքերի բուն բովանդակությանն անցնելը, կցանկանայի մատնանշել նրա և իր մամուլի քարտուղարի հայտարարությունների խնդիրներից մի քանիսը։ Նախ, մամուլի քարտուղարը բացահայտեց, որ թուրք լրագրողներին Երևան են հրավիրել Հայաստանի կառավարության ծախսերով։ Սա լրագրողական էթիկայի խախտում է։ 

Պրոֆեսիոնալ լրագրողներին չեն առաջարկում և նրանք չեն ընդունում իրենց ուղևորության և բնակության համար վճարումները՝ հարցազրույցի սուբյեկտից իրենց անկախությունը պահպանելու համար: Երկրորդ, Փաշինյանի մամուլի քարտուղարն ասաց, որ Հայաստանը հրավիրել է թուրք լրագրողներին քաղաքական սպեկտրի բոլոր կողմերից, ներառյալ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցները։ Բոլոր նրանք, ովքեր հետևում են թուրքական լրատվամիջոցներին, գիտեն, որ Թուրքիայում գրեթե ոչ մի ընդդիմադիր լրագրող չկա: 

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ վերահսկում է բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, կամ փակում է դրանք և բանտարկում այլախոհ լրագրողներին: Հայաստան հրավիրված լրագրողները եղել են T24-ից, Sozcu TV-ից, «Անատոլու» գործակալությունից, «Հյուրիեթ» օրաթերթից, Թուրքական ռադիո-հեռուստատեսությունից, Medyascope-ից, NTV-ից, հայկական «Ակոս» թերթից, «Իհլաս» լրատվական գործակալությունից և CNN Turk-ից: Հրավիրված տասը թուրքական լրատվամիջոցներից միայն երկուսը՝ Sozcu TV-ն և Agos-ը, կարող են համարվել անկախ լրատվամիջոցներ։ Երրորդ, Փաշինյանը հպարտորեն ասաց թուրք լրագրողներին, որ իր հանդիպումը նրանց հետ աննախադեպ իրադարձություն էր: Ինչպես միշտ, նրա հայտարարությունները հիմնված չեն փաստերի վրա: Երևանում թուրք լրագրողների հետ հանդիպումն աննախադեպ ՉԷՐ։ 

Նախկինում հայ պաշտոնյաների և թուրք լրագրողների միջև եղել են տարբեր հանդիպումներ։ Հիշում եմ 2001 թվականին տեղի ունեցած մի հարցազրույց, երբ CNN Turk-ի հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը եկել էր Երևան և հարցազրույց վերցրել նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Այդ հարցազրույցը մեծ բանավեճի պատճառ դարձավ, քանի որ Բիրանդը խեղաթյուրել էր Քոչարյանի ասածները` սխալ թարգմանելով նրա խոսքերը հայերենից թուրքերեն: 2001 թվականին ես հոդված էի գրել՝ մատնանշելով Բիրանդի խեղաթյուրումները և քննադատելով նախագահ Քոչարյանին այն բանի համար, որ նա համաձայնել էր հարցազրույց տալ քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, որ նա և իր խորհրդականները պետք է իմանային, որ դրանք թուրք լրագրողի կողմից խեղաթյուրվելու էին։ Բացի Բիրանդից, անցյալում բազմաթիվ թուրք լրագրողներ են եկել Հայաստան՝ հայ պաշտոնյաների հետ հարցազրույցներ անցկացնելու համար։ 

Ավելին, մեծ թվով հայ և թուրք լրագրողներ 2007-08 թվականներին այցելել են միմյանց երկրներ որպես  «Հայաստան-Թուրքիա թիմային լրագրողական նախագծի» մաս։ Թուրք լրագրողները վատահամբավ են իրենց հարցազրույցների մասնակիցների խոսքերը խեղաթյուրելու հարցում: Այդ պատճառով, վերջին 40 տարիների ընթացքում, ես մերժել եմ հարցազրույցներ տալու թուրքական բոլոր խնդրանքները: Չորրորդ՝ Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, որ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք ուղղակի շփումներ չեն եղել հայ և թուրք պաշտոնյաների միջև։ Նա վկայակոչեց իր հրավերը՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունն Անկարայում և նրա հետ իր հանդիպումը Նյու Յորքում։ Նա նշեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի Անկարա կատարած այցերի մասին։ Նա ասաց, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաները միմյանց տեսակետների մասին իմացել են միայն երրորդ կողմերի միջոցով։ Փաշինյանը որպես «համագործակցության կոնկրետ օրինակ» նշեց վերջերս Հայաստանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող երկու թուրքերի արտահանձնումը Թուրքիային։ 

Փաշինյանի պնդումները, թե իրենից առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական շփումներ չեն եղել, ամբողջությամբ կեղծ են։ Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, որ ոչինչ չի եղել մինչև 2018 թվականին իր իշխանության գալը։ Ավելի վաղ, քան  Փաշինյանի վարչապետ դառնալը, երկու երկրների պաշտոնյաների միջև տասնյակ շփումներ են եղել։ Ահա դրանցից մի քանիսը. 
1) Արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992 թվականին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։ 
2) Նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը մեկնել է Անկարա 1992 թվականին։ 
3) Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականին Փարիզում հանդիպել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման հիմնադիր և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալփասլան Թուրքեշի հետ։ 
4) Նախագահ Տեր-Պետրոսյանը արտգործնախարար Վահան Փափազյանի և նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ուղեկցությամբ 1993 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը։ Այդ առիթով Տեր-Պետրոսյանը հանդիպել է վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ։ Այցի ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ 
5) Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականին եկել էր Երևան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ 
6) Նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականին մեկնել էր Թուրքիայի Բուրսա քաղաքը ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղը դիտելու համար։ 
7) Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականին հանդիպել են Ցյուրիխում՝ ստորագրելու Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները։ 
8) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Երևան 2013 թվականին։ 
9) Արտգործնախարար Նալբանդյանը 2014 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ 

Ուստի, Փաշինյանը ճիշտ չէ, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաներն անմիջական շփումներ չեն ունեցել և շփվել են միայն երրորդ կողմերի միջոցով։ Իմ հաջորդ հոդվածում ես կներկայացնեմ Փաշինյանի հայտարարությունները թուրք լրագրողներին, որոնք անցյալ շաբաթ ժամանել էին Երևան։