Պուտինն ու Թրամփը կքննարկեն հարաբերությունների կարգավորումը և այլ հարցեր. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանն ու ուկրաինական կարգավորմանն առնչվող հարցերը կքննարկվեն հեռախոսազրույցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ամերիկայի և Ռուսաստանի ղեկավարների զրույցը նախատեսված է այսօր:
«Մեծ թվով հարցեր կան նաև մեր երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական կարգավորման վերաբերյալ: Այս ամենը պետք է քննարկեն երկու նախագահները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի թեմաների վերաբերյալ լրագրողների հարցերին։