Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներ
Հասարակություն

Տիգրանին խոշտանգած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Ռոման Երիցյանը Տիգրանի դեպքով հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե: Այս մասին փաստաբանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի’ արցախցիներ և ոստիկանության խոշտանգման այլ զոհեր
Արդեն որերորդ դեպքն է՝ ՀՀ քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։ 

Տիգրանի դեպքով այսօր անձամբ իմ անունից եմ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, էլ չեմ խոսում լրատվականների արձագանքների և հրապարակումների մասին։ Այնուամենայնիվ, ձերբակալման հիմքերի առերևույթ առկայության պայմաններում մինչ այս պահ ոչ միայն չունենք ձերբակալված ոստիկան, այլև անգամ նախաձեռնված քրեական վարույթ կամ գոնե հետաքրքրություն քննչական կոմիտեից։ 

Փոխարենը ունենք հիմարագին պարզաբանումներ առ այն՝ իբր հաղորդում չեն ստացել, երկիրը կլոր կամ էլիպսաձև է, խոզերը չեն թռչում և այլն։ Չգիտես՝ ինչու նույնը չէին ասում, օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելիս, խնձորի գործով վարույթ նախաձեռնելիս, արցախցիների բերած ավտոմեքենաներն առգրավելիս, հունիսի 12-ի դեպքով ցուցարարներին կալանավորելիս, իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդկանց ոստիկանություն տեղափոխելիս, իշխանության յուրացման կասկածանքով բնակարաններ խուզարկելիս և նման այլ դեպքերում։

Քննչական կոմիտեն ու դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք։ 
Ավազակությունից տուժած 28-ամյա կինն այս պահին ավելի շատ մտածում է Տիգրանի առողջությանը պատճառված վնասի, այլ ոչ իր ու իր երկամյա երեխայի հետ տեղի ունեցածի մասին։ 

Լռել և սպասել նրան, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի։ Ոստիկանների անպատժելիությունը ծնում է նոր և ավելի ծանր դեպքեր։ 

ՀՀ քննչական կոմիտեում գործում է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, որի քննիչներին հենց այսօր էլ պետք է պարտադրել անցնել գործի։ Տիգրանին խոշտանգած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և վերջ»,- գրել է նա։