Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբ
Մամուլ

Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:

Ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության և փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիներ է ցանկանում «վերաբնակեցնել» ՀՀ-ում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։ Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր՝ հայ-ադրբեջանական սահմանը խախտելու համար»։

Մյուս կողմից՝ ըստ հեղինակների, Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրս բերմանը. «ԵՄ դիտորդները զսպող գործոն են և թույլ չեն տալիս Ադրբեջանին գրավել հայկական տարածքներ՝ կրակի տակ պահել սահմանամերձ գյուղերն ու հայ-վրացական և հայ-իրանական ճանապարհները, իսկ այս լոգիստիկան ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։

Բաքուն ԵՄ-ի դիտորդական առաքելությունն անվանում է հետախուզական և պահանջում է այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից, որպեսզի կարողանա անարգել գործել հայկական սահմանի ողջ երկայնքով՝ դիպուկահարներով և դիվերսիոն խմբերով։

Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պահանջում է Ալիևից՝ ազատ արձակել գերիներին, ալիքը նշում է, որ դա, իհարկե, վատ նորություն է Բաքվի համար, քանի որ Թրամփը ցանկանում է հասնել Հարավային Կովկասում խաղաղության. ուկրաինական պատերազմն ավարտվում է, և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենալու աշխարհի գեոպոլիտիկ նոր բաժանում և Հարավային Կովկասը հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի անխոչընդոտ կարողանա նավթ և գազ տեղափոխել կասպյան ավազանից ու Կենտրոնական Ասիայից:

Մասնավորաբար,ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

«Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և Անկարա-Բաքու տանդեմն ամեն ինչ անելու է, անգամ ռազմական սադրանքի է դիմելու՝ այն բացելու համար, քանի որ այդ միջանցքը բերելու է միլիարդավոր դոլարներ և աշխարհաքաղաքական ազդեցություն Թուրքիային, իսկ Ադրբեջանը կապող կամուրջ է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի համար»,-ամփոփում է տելեգրամյան ալիքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում