Իսրայելը խախտեց հրադադարը Գազայում. կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը:
Այս մասին հայտնում է Al Aqsa հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի իշխանություններին։
«Ըստ նախնական տվյալների՝ ավելի քան 230 մարդ է զոհվել, 350-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են»,- ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածին զանգվածային հարվածների մասին: Ինչպես հայտնում է Axios հրատարակությունը՝ հղում անելով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, Իսրայելը որոշել է վերսկսել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ։