Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին լուրջ հետևանքների մասին
Իրանը զգուշացնում է, որ երկրի դեմ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա, և դրանց պատասխանատվությունը կրելու է Միացյալ Նահանգները։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկված նամակում։
Իր նամակում Իրանը շեշտել է խաղաղության ապահովմանն ուղղված միջազգային պարտավորություններին իր հանձնառությունը և ասել, որ վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը՝ միջազգային իրավունքի համաձայն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատվության կկանչի Եմենի Անսար Ալլահ շարժման բոլոր հարձակումների համար և սպառնացել է Իրանին ծանր հետևանքներով: