Ես անհամբեր սպասում եմ իմ հեռախոսազրույցին նախագահ Պուտինի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու։
«Վաղն առավոտյան ես նախագահ Պուտինի հետ կխոսեմ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»,- գրել է նա Truth սոցիալական ցանցում:
«Ես իսկապես անհամբեր սպասում եմ իմ հեռախոսազրույցին նախագահ Պուտինի հետ»,- եզրափակել է Թրամփը։